Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Հայկական գործարար համայնքի հզորացումը Հայ գործարարների ասոցիացիա-ի նպատակներից մեկն է։ 2021 թվականի հուլիսից Ասոցիացիա-ն մեկնարկել է վերոնշյալ նպատակին, ինչպես նաև Հայաստանում առկա գործարար գաղափարների վերհանմանն ու օժանդակությանը միտված շարունակական գործողությունների շարք։ Այս գործողությունների բաղադրիչներից մեկը Հայաստանում սթարթափների եւ գործող բիզնես ծրագրերի իրագործման հնարավորությունների ընդլայնումն է, ինչը նախատեսվում է իրականացնել պոտենցիալ ներդրողների հետ գործարար կապերի ստեղծման եղանակով։
Գործարար նախաձեռնութունների աջակցության ծրագիրն արդեն մեկնարկել է
Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով։ Գնահատումը իրականացվում է բիզնեսի կառավարման հարուստ փորձ ունեցող անդաﬓերի ոլորտային փորձագետների մասնակցությամբ ձավորված գնահատող հանձնաժողովի կողﬕց: Դիտարկվում են տնտեսության բոլոր ոլորտներին ձեռներեցության բոլոր տեսակներին վերաբերող ծրագրերը։ Առավելությունը տրվում է նորարական գաղափարներ պարունակողներին։

Գնահատող հանձնաժողովի կողﬕց լավագույնը ճանաչված ծրագրերի հեղինակներին հնարավորութուն կընձեռնվի դրանք ներկայացնելու սեպտեմբերի 20-ին Հայ գործարարների ասոցիացիայի կողﬕց կազմակերպվելիք Armenian Business Forum 2022-ի ընթացքում, ինչի արդյունքում այդ ծրագրերը կարժանանան ասոցիացիայի անդամ տարբեր գործարարների աջակցությանը։

Ավարտուն տեսք ունեցող սթարթափ ծրագրերի իրագործման և գործող բիզնեսների ընդլայնման աջակցության ծրագրին մասնակցելու համար հնարավոր է դիմել մինչև սեպտեմբերի 1։