Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

MEDU.am ծրագրի զարգացումը ներդրում ստանալուց 1 տարի անց

article image
21.07.2022

Medu.am ծրագիրը գրավում է հայկական շուկան։ 


Buissup Global Forum 2021-ից անցել է համարյա մեկ տարի։ Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ համագործակցության արդյունքում Medu.am ծրագիրը դարձել է իրականություն։ 

Medu.am-ը առողջապահական կրթական հարթակ է, որում բաժանորդագրվելով՝ բուժաշխատողները կարող են անցնել մասնագիտական դասախոսություններ, որոնց համար ստանալու են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված վկայականներ։ Այդ վկայականները փոխարինում են օրենքով պարտադիր 7-շաբաթյա վերապատրաստման դասընթացը: Հարթակը հասանելի է նաև iOS և Android հավելվածների տեսքով, որոնք բուժաշխատողներին հնարավորություն են տալիս օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրից օգտվել դասախոսություններից: 


Հարթակը նաև ունի վերահսկման մեխանիզմ՝ յուրաքանչյուր դասախոսությունից հետո, բուժաշխատողը պետք է պատասխանի թեստային հարցերին և հաղթահարի նվազագույն շեմը, որպեսզի ստանա վկայականը: Վիդեոդասերի միջոցով բժիշկները կկարողանան լսել ոչ միայն Հայաստանի առաջատար պրոֆեսորների, այլև արտերկրից հրավիրված մասնագետների դասախոսությունները: 


Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում արդեն տեսաձայնագրվել է մոտ 40 դասախոսություն, ընդլայնվել է աշխատանքային թիմը, օգտագործման է հանձնվել գրասենյակը և նկարահնման ստուդիան, որտեղ տեսաձայնագրվում են բոլոր դասախոսությունները։ Կատարվել է մարքեթինգային արշավ և MEDU.am պաշտոնապես դուրս է եկել հայկական շուկա։