Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9

QaylTech - նորարարական վերականգնողական լուծումներ

article image
01.08.2022

Qayltech նախագծի նպատակն է թեթևացնել շարժողունակության խնդիրներ ունեցող մարդկանց առօրյան, լուծելով իրենց լոգիստիկ խնդիրները։

2016 թվականից QaylTech թիմը մշակում է նորարարական լուծումներ, որոնք օգնում են վերականգնել հաշմանդամություն ունցող մարդկանց շարժունակությունը: Էկզոկմաղք, անվասայլակներ, դրանց համար էլեկտրական միակցիչ և ոչ միայն: Սարքավորումները հարմարեցված են պացիենտների անհատական կարիքներին:


Ընկերության վերջին լուծումը՝ MetaGait-ը, ունի հատուկ մեխանիզմ, որն ակտիվացնում է ոտքերի և ձեռքերի, ինչպես նաև մարմնի այլ մասերի մկանները։ Սարքն ունի VR ականջակալ, որը հիվանդներին թույլ է տալիս գործնականում զբոսնել տեսարժան վայրերում կամ նույնիսկ վիրտուալ դահուկներով սահել լեռներում, մինչդեռ նրանք թերապիա են անցնում: Նախագծի հեղինակները խոստանում են՝ հարմարավետության ստեղծումը կօգնի կանխարգելել 30-ից ավելի հիվանդություն, որոնք զարգանում են հաշմանդամությանը զուգահեռ:


Armenian Business Forum 2021-ի արդյունքում Qayltech-ը կնքեց ներդրումային պայմանագիր Տաշիր ընկերությունների խմբի հետ: Այժմ, ներդրողի հետ համագործակցության շրջանակներում Qayltech-ը ինտենսիվ պատրաստում է իր միջազգային շուկա դուրս գալու ռազմավարությունը, աշխատելով աշխարհի լավագույն վերականգնողական կենտրոնների հետ։