Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9

Արտույտ- դարձնենք հայկական արվեստը ճանաչելի

article image
29.07.2022

Արտույտ - մետաքսե թռչունն իր թևերով աշխարհին է ցուցադրում հայկական մշակույթը:

Արտույտը հիմնադրվել է նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը, թե Հայաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս:


Բրենդը ստեղծում է շարֆեր հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով։ Գեղեցիկ և յուրօրինակ շարֆերի միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի ճանաչել հայկական արվեստի բարձրարվեստ նմուշները՝ սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։


Արտույտը համագործակցում է տարբեր թանգարանների հետ, որոնցից են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Սուրբ Էջմիածնի թանգարանները, Երվանդ Քոչարի թանգարանը, Մատենադարանը և այլն։


Բազմաթիվ նշանավոր մարդիկ կրում են Արտույտի շարֆեր։ Նրանցից են՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՀՀ նախագահի կին Նունե Սարգսյանը, Քիմ Քարդաշյանը, հայ-կանադական դերասանուհի Արսինե Խանջյանը, ռուս ճանապարհորդ-բլոգեր Դարիա Սիտորինան, Իտալիայի նախագահի դուստրը և այլոք։ Արտույտը հանդիսանում է պաշտոնական նվերների մատակարար։ Հայաստանի կառավարությունը՝ ներառյալ ՀՀ վարչպետը, նախագահը և կաթողիկոսը գնում են Արտույտից։


Հայ գործարարների ասոցիացիայի ներդրողի հետ համագործակցության շրջանակներում Արտույտը իր առաջին քայլերն է անում միջազգային շուկա դուրս գալու համար։