Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա Armenian Business Forum 2022-ը

article image
05.08.2022

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա Armenian Business Forum 2022 ամենամյա առաջատար գործարար համաժողովը, որը, «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։ Համաժողովի կազմակերպիչը, որը համախմբելու է Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ոլորտների ձեռներեցներին, Հայ գործարարների ասոցիացիան է:

Այս տարի ABF 2022-ի հիմնական օրակարգը նվիրված է “Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում՝ Հայաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ” թեմային: Միջոցառումը հնարավորություններ կընձեռի երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար։ Միջոցառման ծրագրով նախատեսվում են ոլորտի առաջատարների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ։

Բացի այդ, ABF 2022-ում կհրապակվեն Buissup Global Forum 2022-ի հաղթողների անունները, որոնց ներդրումային միջոցներ կտրամադրվեն իրենց սեփական նախագծերի մշակմանը օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, ֆորումը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել փորձագիտական ​​ժյուրիի կողմից ընտրված գործող բիզնես նախագծերում։ Սեպտեմբերի 20-ին դրանք կներկայացվեն ֆորումին, իսկ լավագույնները կստանան Միության մշտական անդամների աջակցությունը։

Հայկական բիզնես ֆորումը նախաձեռնվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսը խթանելու և ներդրումային հնարավորությունները զարգացնելու նպատակով։ Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ կարելի է վստահաբար ասել, որ Հայ գործարարների ասոցիացիան այսօր հանդես է գալիս որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ տարբեր բիզնես համայնքների, սկսնակ և կայացած ձեռներեցների համար բաց երկխոսության արդյունավետ հարթակ է: Անցյալ տարվա միջոցառումը համախմբել էր շուրջ 500 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին։
Ավելին։