Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Buissup Global Forum 2022-ն ավարտվեց՝ սկիզբ դնելով նոր բիզնես նախագծերի կյանքի կոչմանը

article image
04.10.2022

Ինտենսիվ շաբաթ, դասախոսություններ 15 լավագույն բանախոսներից, մենթորինգ տարբեր ոլորտների 30 առաջատար փորձագետների հետ, ավելի քան 50 ամբիցիոզ նախագծեր, անդադար և ինտենսիվ աշխատանք: Իսկ արդյունքը, իհարկե, իրեն երկար սպասել չտվեց:

Buissup Global Forum-ին մասնակցել է ավելի քան 150 ստարտափ։ Միջոցառման արդյունքներով հայտարարվել են 4 հաղթող նախագծեր, որոնք կներկայացվեն Armenian Business Forum 2022-ին և իրենց ներդրողների հետ կստորագրեն ներդրումային մտադրությունների մասին հուշագրեր։


Այսպիսով, Buissup Global Forum 2022-ի հաղթողներն են ՝ Toba voip translater-ը, Group 404-ը ՝ իրենց 3 նախագծերով, Armbot-ը, BugHunters-ը, որոնցից երկու թիմերն Buissup Hackathon 2022-ի մասնակիցներն են։


Ինչպես նշել է Սուրեն Կարայանը ("Տաշիր" ընկերությունների խմբի խորհրդի կազմում ընդգրկված Միջազգային էներգետիկ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ) կան ներդրողներ, որոնք հետաքրքրված են հաղթող ստարտափներով։ Նա նաև հայտնել է, որ հայ գործարարների ասոցիացիան և "Տաշիր" ընկերությունների խումբը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ֆինանսավորում են տրամադրել երեք լրացուցիչ նախագծերի՝ Ամարասի բարիքներ, MultiCube և CoffeeMushroom։


Buissup Global Forum-ն իրականացվել է հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և "Տաշիր"ընկերությունների խմբի աջակցությամբ: