Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9
Հուլիսի 09 - Հուլիսի 10
Buissup Hackathon 2022

Buissup Hackathon-ը անցկացվեց միաժամանակ 4 քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ 

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հուլիսի 9-10-ին Buissup-ը անցկացրեց իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ ձևավորվեցին թիմեր, որոնք մենթորների օգնությամբ ստեղծեցին իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):

Միջոցառմանը մասնակցեցին ինչպես արդեն ձևավորված թիմեր, այնպես էլ անհատներ, որոնք գաղափար ունեն և ցանկանում էին թիմ ձևավորել՝ ներգրավելով ծրագրավորողի, մարքեթոլոգի, դիզայների կամ այլ մասնագետի: Մրցույթի ավարտին լավագույնը ճանաչված թիմերը հնարավորություն ստացան մասնակցելու Buissup Global Forum 2022–ին՝ շրջանցելով հայտադիմումների փուլը:

Միջոցառման արդյունքում ընտրված հաղթողները հնարավորություն ստացան մասնակցել Buissup Global Forum-ին՝ շրջանցելով հարղազրույցների փուլերը և մրցել ներդրումների համար։

Հաղթած նախագծերն էին՝ BrushUp, Multibox, AC/DC, Carping, «Ամարասի բարիքներ», Heimberg, Oragic և LockedIn։

Buissup Hackathon-ի ընթացքում Դուք՝


  • եթե ունեք գաղափար, կկարողանաք Ձեր թիմ ներգրավել անհրաժեշտ մասնագետների,
  • եթե չունեք գաղափար, բայց ունեք տարբեր ոլորտների հմտություններ կկարողանաք միանալ նախընտրելի գաղափարի շուրջ և ստեղծել համատեղ նախագիծ,
  • եթե ունեք ձևավորված թիմ և գաղափարի փուլում գտնվող նախագիծ, կկարողանաք բարելավել այն և ստեղծել prototype։

Դիմող նախագծերը պետք է պարունակեն նորարարական բաղադրիչ առնվազն հայկական շուկայի համար և լինեն կոմերցիոն։

Hackathon-ին կարող են դիմել ծրագրավորողներ, մաքեթոլոգներ, դիզայներներ, տեխնոլոգներ, ֆինանսիստներ և այլ մասնագիտացում ունեցող երիտասարդներ


Մասնակցությունը խիստ 18 տարին լրացած անձանց համար է։

Բոլորը
Նախագիծը Թվերով
no img
4
քաղաք
no img
300
մասնակից
no img
35
ժամ
no img
25+
մենթոր
Տեղակայում
ք. Երևան` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Շիրակի մարզ՝ Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ, Լոռու մարզ` COAF kids, Սյունիքի մարզ` ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ