Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Աշխարհի հայերը. ինչպես են միլիոնավոր կանայք ամուսնանում հայ կուտյուրյեր Գրիգոր (Կրիկոր) Ջաբոտյանի հարսանյաց զգեստներով

article image
16.11.2023

Գիտե՞ք քանի հայ է ապրում ամբողջ աշխարհում։ Հայտնի և ոչ այնքան հայտնի, անհատներ, ովքեր այս կամ այն ​​կերպ ներդրում են ունեցել հասարակության և ամբողջ աշխարհի զարգացման գործում...



#հայտնիհայերը խորագրի շրջանակներում այսօր կներկայացնենք լիբանանահայ կուտյուրյեր Գրիգոր (Կրիկոր) Ջաբոտյանին։


Աշխարհահռչակ դիզայներն իր կարիերան սկսել է 18 տարեկանում՝ ընդունվելով Esmod՝ Բեյրութում արվեստի և նորաձևության տեխնոլոգիաների բարձրագույն դպրոց: Դառնալով այդ հեղինակավոր համալսարանի շրջանավարտը` Գրիգորը միացել է Elie Saab-ի թիմին՝ որպես դիզայիներ:


Ավելի ուշ 23 տարեկանում Գրիգորը ստեղծել է «Կրիկոր Ջաբոտյան ատելիե»-ն և ներկայացրել իր առաջին հավաքածուն։ Ընկերությունը շատ արագ սկսել է բարգավաճել և դարձել ընտանեկան բիզնեսի ստացված օրինակ:


«Փորձում եմ զգեստներ պատրաստել այնպես, որպեսզի դրանք յուրօրինակ տեսք ունենան, և միևնույն ժամանակ մարդիկ կարողանան կրել գրեթե ամեն օր։ Աշխատում եմ չմոռանալ իմ արմատները. ոչ իմ հայկական ծագումը, ոչ այն փաստը, որ մեծացել եմ Լիբանանում, որը երկար տարիներ տարբեր մշակույթների խաչմերուկ է եղել»,- ասում է կուտյուրեն։


2017 թվականին Գրիգորը ներկայացրել է իր զգեստների հավաքածուն Vogue Fashion Dubai Experience-ի ընթացքում, իսկ 2018 թվականին Փարիզում թողարկել է իր նրբաճաշակ հարսանյաց զգեստների շարքը։


2020 թվականին Գրիգորի Բեյրութում գտնվող նորաձևության տունը անհաջողության մատնվեց։ Բայց նույնիսկ դա չխանգարեց ամբիցիոզ դիզայներին։ Յուրահատուկ ու տարբերվող զգեստները շարունակում են ծնվել Գրիգորի ձեռքերով, և միլիոնավոր նորաձևության սիրահարներ ամբողջ աշխարհում երազում են ամուսնանալ հայ կուտյուրյեի զգեստներով։


@armbusinessportal #հայտնիհայերը #Armenia #Business

Տեքստը՝ Անի Սարգսյան