Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Աշխարհի հայեր. ճարմանդների արքան, ով է նա

article image
20.12.2023

Գիտե՞ք քանի հայ է ապրում ամբողջ աշխարհում։ Հայտնի և ոչ այնքան, անհատներ, ովքեր այս կամ այն ​​կերպ ներդրում են ունեցել հասարակության և ամբողջ աշխարհի զարգացման գործում...


Այսօր #Աշխարհիհայեր խորագրի ներքո կպատմենք ճարմանդների (запонки) արքա Ռոբերտ Թաթեոսյանի մասին։


Ուորթոնի բիզնեսի դպրոցի շրջանավարտ Ռոբերտը սկսել է իր կարիերան որպես Merrill Lynch բանկի աշխատակից և, կարող ենք վստահորեն ասել, հասել է հաջողության ոլորտում։ Սակայն 1990 թվ-ին թողել է հիմնական աշխատանքը և հիմնել էլիտ նորաձևության իր բիզնեսը՝ հիմնականում կենտրոնանալով ճարմանդների վրա, որոնք շքեղության չափանիշ են համարվում բազմաթիվ տղամարդկանց համար: Չնայած շատ դժվարություններին և մեծ մրցակցությանը, նրան հաջողվել է ստեղծել կայուն լյուքս ապրանքանիշ:


«Բանկային գործում սովորած կարևորագույն կետերեից մեկը կարգապահության ուժեղ զգացումն է: Կարիերայիս վաղ շրջանում իմ մեջ ներարկված օրվա խիստ կազմակերպման սովորությունը օգնեց ինձ շարունակել աշխատել Merrill Lynch-ի ոգով նույնիսկ այն ժամանակ, երբ ես սկսեցի իմ սեփական բիզնեսը»,- խոստովանում է Ռոբերտ Թաթեոսյանը։


2011-ին Ռոբերտ Թաթեոսյանն առաջին անգամ եկավ իր պատմական հայրենիք՝ Հայաստան, որտեղ բացեց առաջին Tateossian London բուտիկը։ Գործարարը նշում է, որ միշտ ամուր կապ է զգացել իր արմատների հետ և ամեն կերպ փորձել է պատմությունն ու մշակույթը տանել իր հետ. դրա համար էլ ապրանքանիշն անվանվել է հայկական ազգանունով, իսկ Tateossian London-ի հավաքածուներում հաճախ կարելի է նկատել հայկական ոճը։ Ռոբերտը նաև օգնել է հայ համայնքին՝ առաջին հավաքածուի վաճառքից ստացված հասույթը նվիրաբերելով Մեծ Բրիտանիայի Հայ Առաքելական եկեղեցուն։ Իսկ հավաքածուներից մեկն անվանել է «Երևան»։


«Կարծում եմ, որ իմ հաջողության գրավականն այն է, որ ես կենտրոնացել եմ իմ սեգմենտի վրա, չփորձելով գրավել, օրինակ, ամբողջ զարդերի աշխարհը։ Ես ընտրել եմ ավելի կոնկրետ ճյուղ. իմ նպատակն էր դառնալ աշխարհի լավագույն ճարմանդագործը»:


Այսօր Tateossian London ապրանքանիշն հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Ռոբերտ Թաթեոսյանն իրավամբ համարվում է ամենահաջողակ գործարարներից մեկը՝ ճարմանդների արքան։ Ռոբերտի տեսլականը շարունակում է ոգեշնչել և վերաիմաստավորել շքեղ զարդերը, և նրա ջանքերի շնորհիվ տարածվում է Հայաստանի հարուստ պատմությունը: