Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Ապահովենք Արցախահայերին աշխատանքով

article image
26.09.2023

Արցախի մեր հայրենակիցների Հայաստանում աշխատանք գտնելու ընթացքը հեշտացնելու համար Հայ Գործարարների Ասոցիացիան հավաքագրում է թափուր հաստիքների բազա։

ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ


Եթե մեզ հետևող գործարարները իրենց ընկերությունում ունեն աշխատանքի ազատ հաստիքներ, որոնք պատրաստ են համալրել Արցախից տեղահանված մասնագետներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամանակում լրացնել հետևյալ հարցաշարը։


Ձեր հայտարարությունը կներառվի ընդհանուր բազայում և կտարածվի Արցախից Հայաստան տեղափոխված բնակչության շրջանակում։ Համապատասխան մասնագետները ուղիղ կապ կհաստատեն Ձեզ հետ։

Այս դժվարին պահին իրար աջակցելը անչափ կարևոր է։


ԳՏՆԵԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ


Սիրելի Արցախահայեր, բոլոր աշխատատեղերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 55810101։