Կամ մեզ հետ
+7 (495) 419-5155
Երևան, Երևան պլազա բիզնես կենտրոն, Գ․Լուսավորիչ 9

Մեր Մասին

Մեր գլխավոր առաքելությունն է ստեղծել հայկական բիզնես-համայնք, որը հպարտ է իր անցյալով, ամուր կանգնած է այսօր ու վստահ նայում է դեպի ապագա:

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ ՀՀ-ից ու ՌԴ-ից հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով: 


Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ու մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

Հայ գործարարների ասոցիացիան անցկացնում է տարատեսակ բիզնես, ներդրումային, մշակութային, կրթական ու հասարակական միջոցառումներ: Նմանատիպ իրադարձությունների ժամանակ, որպես բանախոսներ են հանդես գալիս տարբեր երկրների գործարար համայնքի առավել հայտնի և հաջողակ ներկայացուցիչները։

icon
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանն ու Հայաստանը ցամաքային սահման չունեն, բայց միշտ կա նոր կամուրջ ստեղծելու հնարավորություն, ինչով էլ Հայ գործարարների ասոցիացիան զբաղվում է վերջին տարիներին: Հենց այդ կամրջի միջոցով է հնարավոր ոչ միայն կայուն գործընկերական հարաբերություններ հաստատել երկու երկրի գործարարների միջև, այլև պահպանել ու էլ ավելի զարգացնել այդ կապերը՝ ի նպաստ ՀՀ ու ՌԴ բիզնես-հարաբերությունների: 

icon
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն է Ռուսաստանում ստեղծել հայկական նոր բիզնես-միջավայր, որի օգնությամբ գործարարների միջև փոխշահավետ գործնական կապեր կձևավորվեն ու վստահության մթնոլորտ կստեղծվի: Այդ ամենի նպատակն է առաջ մղել տարիներով ձևավորված ամուր գործակցությունն ու էլ ավելի խթանել երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

speaker
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր
speaker
ԿԱՄՈ ԱՎԱԳՈՒՄՅԱՆ
Ասոցիացիայի փոխնախագահ և համահիմնադիր, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ
speaker
ԱՐԹՈՒՐ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր, Comedy Club արտադրության հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսային» ենթահոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ
speaker
ԱՐՄԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր, Luding ընկերության համահիմնադիր
speaker
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՐՏԵՆՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ
speaker
ՀԱՅԿ ԻԳՆԱԹՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ԱԿԲ «Fora-bank»-ի տնօրենների խորհրդի նախագահ
speaker
ԿԱՐԵՆ ԱՎԱԳՈՒՄՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր, RAND-TRANS և NEBO.digital ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ
Գործադիր Կոմիտե
Գործադիր Կոմիտե
ՀԱՅԿ ԻԳՆԱԹՅԱՆ
Ասոցիացիայի համահիմնադիր և գործադիր կոմիտեի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ԱԿԲ «Fora-bank»-ի տնօրենների խորհրդի նախագահ
Գործադիր կոմիտեն Ասոցիացիայի գործունեությանը տրամադրում է կազմակերպչական, ֆինանսական, փաստաթղթային, տեղեկատվական աջակցություն: Գործադիր կոմիտեի իրավասության մեջ է որոշում կայացնել Ասոցիացիայի փոխգործակցության մասին՝ իր իրավասության շրջանակներում պետական ​​մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ. Ինչպես նաև Ասոցիացիայի գործունեության հիմնական ոլորտներում աշխատանքային խմբերի և հասարակական այլ մարմինների ձևավորումը, դրանց նախագահների հաստատումը և դրանց վերաբերյալ կանոնակարգը: Գործադիր կոմիտեի գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է Ասոցիացիայի պետական ​​գրանցումից հետո ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոնակարգով:

Աշխատակազմ

speaker
ԳՈՀԱՐ ՂՈՒՄԱՇՅԱՆ
speaker
Համլետ Աատրյան
speaker
Աննա Գրիգորյան
speaker
ՊԱՐՈՒՅՐ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
speaker
ԼԻԼԻԱ ԽԱՆՍԱՆԱՄՅԱՆ
speaker
Դիանա Խաչատրյան
speaker
ՍԱՐԳԻՍ ՂՈՒՄԱՇՅԱՆ
speaker
ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Հոգաբարձուների խորհուրդ
Հոգաբարձուների խորհուրդ
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Գարսլյան Արմեն
«Մետաֆրաքս» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
Ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը նպաստում է Ասոցիացիայի գործունեությանը, այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը: Հոգաբարձուների խորհուրդը տրամադրում է փորձագիտական, կազմակերպչական և մասնագիտական աջակցություն Ասոցիացիայի գործադիր օղակին, մշակում է փաստաթղթեր, ինչպես նաև պատրաստում է առաջարկներ Ասոցիացիայի առջև դրված նպատակներին և խնդիրներին արդյունավետ կերպով հասնելու համար։
Կարապետյան
Սամվել
Ավագումյան
Կամո
Ջանիբեկյան
Արթուր
Շահազիզյան
Արմեն
Ստեփանյան
Գենադի
Ենգիբարյան
Վահե
Տեր-Ավանեսով
Ալեքսանդր
Չիթիպախովյան
Պետր
Ավդոլյան
Ալբերտ
Գալստյան
Արսեն
Սիմոնյան
Մհեր
ՀԻՄԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ
no img
10+
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
no img
100+
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ
no img
60+
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
no img
150+
ՄՈՏԻՎԱՑՎԱԾ ԲԻԶՆԵՍ