Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Գործընկերներ

Հայ Գործարարների Ասոցիացիան տարիների գործունեության արդյունքում ձևավորել է գործընկերների լայն բազա, որոնց շարքում են՝ բազմաոլորտային ընկերություններ, գործարար միավորումներ, միջազգային առևտրային և արդյունաբերական պալատներ և այլ բազմապրոֆիլային կազմակերպություններ։

Լայն գործընկերային կապերը խթանում են արտահանումը, հեշտացնում մուտքը դեպի նոր շուկաներ, պարզեցնում բիզնես վարելու գործընթացը և բարձացնում բիզնեսի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում։
Ցանկացած հայ գործարար կարող է ազատ օգտվել Հայ Գործարարների Ասոցիացիայի գործընկերների առաջարկած հնարավորություններից։
Partners
Womens Club
Իտալա-Ռուսական Առևտրի Պալատ
Իտալա-ռուսական առևտրային պալատը (CCIR) մասնավոր շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որն հանդիսանում է Իտալիայի Պալատների Համակարգի անդամ: Կառույցի հիմնական նպատակն է խթանել տնտեսական, առևտրային և ինստիտուցիոնալ համագործակցությունը Իտալիայի և Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի միջև:

Հիմնադրվելով 1964 թվականին՝ CCIR-ն աջակցում է բիզնեսին միջազգային շուկա մուտք գործելու ընթացքում, տրամադրելով շարունակական բիզնես խորհրդատվություն: Կառույցը համագործակցության պայմանագրեր ունի տեղական առևտրի պալատների և գործարար ասոցիացիաների հետ:

CCIR-ին անդամակցում են շուրջ 300 անհատներ և կազմակերպություններ, ներառյալ ֆինանսական հաստատություններ, խոշոր ընկերություններ, արտադրամասեր, միջազգային առևտրի պալատներ, ասոցիացիաներ և կոնսորցիումներ, ինչպես նաև անկախ մասնագետներ:
Womens Club
Հոնկոնգի Առևտրի Զարգացման Խորհուրդ (HKTDC)
Հոնկոնգի Առևտրի Զարգացման Խորհուրդը (HKTDC) հիմնադրվել է 1966 թվականին՝ խթանելու, աջակցելու և զարգացնելու Հոնկոնգի առևտուրը: Ունենալով 50 գրասենյակ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 13-ը մայրցամաքային Չինաստանում, HKTDC-ն խթանում է Հոնկոնգը՝ որպես երկկողմանի գլոբալ ներդրումային և բիզնես կենտրոն:

HKTDC-ն կազմակերպում է միջազգային ցուցահանդեսներ, կոնֆերանսներ և բիզնես առաքելություններ՝ մայրցամաքային և միջազգային շուկաներում ընկերությունների, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար բիզնես հնարավորություններ ստեղծելու համար: HKTDC-ն նաև տրամադրում է շուկայի արդի պատկերացումներ և արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն հետազոտական զեկույցների և թվային նորությունների ալիքների միջոցով:
https://www.hktdc.com/
Womens Club
Ռուսաստանյան բիզնես էկոհամակարգ
Հայ Գործարարների Ասոցիացիան աշխատում է ռուսական գրեթե բոլոր բիզնես ակումբների և միավորոմների հետ, որոնց շարքում են՝ Клуб первых, Московскуй Столичный Клуб, Деловая Россия և այլ կազմակերպություններ։

Տվյալ ակումբները միավորում են Ռուսաստանի հազարավոր ընկերությունների հիմնադիրների և առաջին դեմքերի տնտեսության բոլոր ոլորտներից։ Իրենց միջոցով հնարավոր է հեշտությամբ ուղիղ կապ հաստատել ռուսական շուկայում գործող ցանկացած ընկերության հետ։