Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Ներդրումային պորտֆել

Հայկական գործարար համայնքի հզորացումը Հայ գործարարների ասոցիացիա-ի նպատակներից մեկն է։ 2021 թվականի հուլիսից Ասոցիացիա-ն մեկնարկել է վերոնշյալ նպատակին, ինչպես նաև Հայաստանում առկա գործարար գաղափարների վերհանմանն ու օժանդակությանը միտված շարունակական գործողությունների շարք։ Այս գործողությունների բաղադրիչներից մեկը Հայաստանում սթարթափների և գործող բիզնես ծրագրերի իրագործման հնարավորությունների ընդլայնումն է, ինչը նախատեսվում է իրականացնել պոտենցիալ ներդրողների հետ գործարար կապերի ստեղծման եղանակով։
Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով։ Գնահատումը իրականացվում է բիզնեսի կառավարման հարուստ փորձ ունեցող մասնագետների, ոլորտային փորձագետների մասնակցությամբ ձևավորված գնահատող հանձնաժողովի կողﬕց: Դիտարկվում են տնտեսության բոլոր ոլորտներին և ձեռներեցության բոլոր տեսակներին վերաբերող ծրագրերը։ Առավելությունը տրվում է նորարական գաղափարներ պարունակողներին։

Գնահատող հանձնաժողովի կողﬕց լավագույնը ճանաչված ծրագրերի հեղինակներին հնարավորութուն է ընձեռնվում դրանք ներկայացնելու Հայ գործարարների ասոցիացիայի կողﬕց կազմակերպվող ամենամյա Armenian Business Forum-ի ընթացքում, ինչի արդյունքում այդ ծրագրերը արժանանանում են Ասոցիացիայի անդամ տարբեր գործարարների աջակցությանը։

Ներդրումային պորտֆել