Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Text՝nPayMe նախագիծը հաղթանակից մեկ տարի անց

article image
29.07.2022

Text'nPayMe - դրամական փոխանցումները պետք է նույնքան հեշտ ուղարկվեն, որքան հաղորդագրությունները:


Text՝nPayMe-ի հիմքում այն գաղափարն է, որ դրամական փոխանցումները պետք է նույնքան հեշտ ուղարկվեն, որքան հաղորդագրությունները: 


Text՝nPayMe-ն թույլ է տալիս բացառապես ստեղնաշարի միջոցով ուղարկել անհրաժեշտ գումարը ձեր կոնտակտներից ցանկացածին՝ յուրաքանչյուր մեսենջերից: Հեղինակները պնդում են՝ անվտանգության մասին մտահոգվելու կարիք չկա՝ ստեղնաշարի պաշտպանությունը հավասարազոր է բանկային անվտանգային համակարգերին: Փոխանցում անելը հեշտ է՝ պետք է ուղղակի գրել «ուղարկել» բառը, ընտրել՝ ում, հաստատել նույնականացմամբ, և պատրաստ է՝ գումարը փոխանցված է: Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հավելվածը մեսենջերներից որևէ մեկի հետ ինտեգրման կարիք չունի: Ամեն ինչ հեշտ է, ինչպես և փոխանցումը՝ պետք է ուղղակի ներբեռնել ստեղնաշարը: 


Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը՝ դարձնելով ծրագիրը ավելի պարզ և ըմբրնելի, ադապտացվել է ստեղնաշարը IOS հարթակի համար, ինչպես նաև ստեղնաշարը ավելացվել է Chrome դիտարկիչում որպես ընդլայնում, որը մարդկանց թույլ է տալիս օգտագործել այն նաև համակարգչով։ 


Text՝nPayMe-ի համահիմնադիրներ Միհրան Բաբայանի և Արթուր Կարապետյանի այս մեկ տարվա աշխատանքի արդյունքում ստորագրվել են 8-10 համաձայնագրեր հեռահաղորդակցության, ֆինանսական և e-commerce ընկերությունների հետ, թիմը համալրվել է նոր մասնագետներով, ինչպես նաև բացվել է ընկերության գրասենյակը։ Արդեն 2022 թ. սեպտեմբերին Text՝nPayMe ծրագիրը հասանելի կդարնա օգտատերերի համար։