Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Հավասար՝ կրթություն բոլորի համար

article image
25.07.2022

«Խնդիրը հնարավորություն դարձրու», որոշեց Հավասար հավելվածի հիմնադիր Ամալյա Հանությունյանը ու խոսքերից գործի անցավ:

«Հավասար»-ը հավելված է, որը լուծում է կրթության ոլորտում հավասարության խնդիրը: Դրա շնորհիվ ուսումն առավել որակայլ ու հասանելի է դառնում սահմանական հնարավորություններ ունեցող երեխաների համար: Ժեստերի լեզվով վիդեոդասեր, աուդիոդասեր, գրաֆիկական տեսահոլովակներ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար: Այդ ամենը օգնում է դպրոցականներին, մեկ դասասեղանի շուրջ նստելով, սովորել հավասար պայմաններում:


Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում «Հավասար»ի թիմը հասցրել է կազմակերպել ևս 5 դասագրքի հարմարեցում, ինչպես նաև հիմնել է  գրասենյակ և թիմ ներգրավել նոր մասնագետների։